Ծառայություններ

Ակնհայտ է, որ ընդերքը, որը պարունակում է բազմաթիվ տարբեր բնական ռեսուրսներ, ունի բարձր տնտեսական և սոցիալական արժեք։ 
Օրենսդրական մակարդակով սահմանվում է, որ ընդերքը պետության սեփականությունն և չի կարող լինել առքուվաճառքի առարկա, ժառանգվել, նվիրաբերվել կամ օտարվել որևէ այլ կերպ: Միայն ընդերքօգտագործման իրավունքը կարող է օտարվել և փոխանցվել այլ անձի։

Ընդերքը կարող է oգտագործվել`

  • երկրաբանական ուuումնաuիրությունների նպատակով.
  • oգտակար հանածոների արդյունահանման նպատակով:

Ընդերքօգտագործման ոլորտն առանցքային նշանակություն ունի Businesslaw ընկերության համար՝ հաշվի առնելով թիմի ղեկավար Պերճ Խաչատրյանի ոչ միայն երկարամյա պրակտիկ գործունեությունն այս ոլորտում, այլև ակադեմիական խորը գիտելիքները (ասպիրանտուրա, բազմաթիվ միջազգային կոնֆերանսներ)։
Հաճախորդի առջև ծառացած այս ոլորտի ցանկացած իրավական խնդիր վերջինիս ղեկավարությամբ ենթարկվում է համակողմանի վերլուծության և հաճախորդի շահերի տեսանկյունից՝ լուծման լավագույն տարբերակի բացահայտման։

Մենք՝ 

  • Տրամադրում ենք իրավական խորհրդատվություն ընդերքօգտագործման և բնապահպանական օրենսդրության վերաբերյալ
  • Աջակցում ենք ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության ստացմանը, երկարաձգմանը, դադարեցմանը կամ փոխանցմանը
  • Իրականացնում ենք ընդերքօգտագործման ոլորտի համալիր իրավաբանական փորձաքննություն (DD) 
  • Տրամադրում ենք խորհրդատվություն ընդերքօգտագործման իրավունքի կասեցման կամ վաղաժամկետ դադարեցման ռիսկերի գնահատման, ռիսկերի նվազեցման վերաբերյալ
  • Մշակում ենք ընդերքօգտագործման պայմանագրերի նախագծեր, պատրաստում ենք ընդերքօգտագործման պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր
  • Տրամադրում ենք խորհրդատվություն ընդերքօգտագործող սուբյեկտների հարկման վերաբերյալ,
  • Պաշտպանում ենք ընդերքօգտագործողների շահերիը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում։

Ընդերքօգտագործման իրավունքի և օրենքի մասին այլ տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով հետևյալ հղումով։