Դատական ներկայացուցչություն
Վեճի լուծման լավագույն տարբերակը դատական գործընթացները չեն, այնուամենայնիվ, եթե հաճախորդի խնդրի լուծումը բանակցությունների սեղանից տեղափոխվել է դատական նիստերի դալիճ, մեր պրոֆեսիոնալ թիմն իր մասնագիտական խորը գիտելիքների ու փորձի շնորհիվ ապահովում է հաճախորդի շահերի լավագույն պաշտպանություն նաև դատավարական գործընթացներում։
Ներկայացուցչություն քաղաքացիական գործերով ՀՀ բոլոր դատական ատյաններում՝
- պայմանագրերից բխող վեճերով, ներառյալ՝ գումարի բռնագանձում, վնասների հատուցում, պայմանագրերի լուծում և այլն,
- կորպորատիվ վեճերով,
- բնապահպանական վեճերով,
- գործարքների վավերությանն առնչվող պահանջներով,
- աշխատանքային հարաբերություններից ծագող, ինչպես նաև դրանց դադարեցման հետ կապված վեճերով,
- ամուսնաընտանեկան հարաբերություններից ծագող վեճերով
- հատուկ վարույթներով քննվող գործերով,
- օտարերկրյա դատական ակտերի և օտարերկյա արբիտրաժային տրիբունալների որոշումների ճանաչման և կատարման թույլատրման վերաբերյալ դիմումով գործերի վարույթով,
- քաղաքացիաիրավական բնույթի ցանկացած այլ գործերով։
Ներկայացուցչյություն վարչական գործերով ՀՀ բոլոր դատական ատյաններում՝
- ՀՀ վարչական մարմինների (հարկային, մաքսային, տեղական ինքնակառավարման, նախարարություններ, գերատեսչություններ և այլ) վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը դատական կարգով բողոքարկելու վերաբերյալ գործերով,
- Ներկայացուցչյություն քրեական գործերով ՀՀ բոլոր դատական ատյաններում.
- Ներկայացուցչություն Սնանկության գործերով՝ ՀՀ Սնանկության դատարանում,
- Ներկայացուցչություն արբիտրաժային դատարանում (տեղական կամ արտասահմանյան),
- Ներկայացուցչություն վեճի հաշտարարության լուծման փուլում:
Դատական ներկայացուցչության ծառայության մատուցումը ներառում է անհրաժեշտ դատավարական փաստաթղթերի պատրաստում (հայցադիմում, դիրքորոշում, դիմում, առարկություն, միջնորդություն, վերաքննիչ բողոք, վճռաբեկ բողոք, հայցադիմումի պատասխան և այլ), մասնակցություն դատական նիստերին, բանակցությունների վարում (ըստ անհրաժեշտության), ապացույցների ձեռքբերման համար անհրաժեշտ հարցումների և ապացույցներ ստանալու այլ գործողությունների կատարում և այլ անհրաժեշտ գործողություններ: