Ծառայություններ

Կորպորատիվ իրավունքի ոլորտում տարիներ շարունակ երկրի խոշորագույն ընկերություններին ցուցաբերած իրավական աջակցության արդյունքում ձևավորված բազմամյա փորձի շնորհիվ մեր թիմը կարողանում է արդյունավետ լուծումներ գտնել հաճախորդի ցանկացած կորպորտիվ խնդիրի վերաբերյալ։

Business Law Group ընկերությունը առաջարկում է՝

  • Կորպորատիվ իրավունքի հարցերով իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և ընկերության իրավական կարգավիճակի ընթացիկ վերլուծություն,
  • Տարբեր տեսակի ընկերությունների/իրավաբանական անձանց հիմնադրում, լուծարում և վերակազմավորում (դուստր ընկերություններ, ասոցիացիաներ, ընկերակցություններ, կոոպերատիվներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ),
  • Աջակցություն իրավաբանական անձանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման և լուծարման հարցերում,
  • Աջակցություն ընկերության բաժնետոմսերի համախմբման և բաժանման հարցում,
  • Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում և նվազեցում, միաձուլման և կլանման գործարքների նախապատրաստում և կնքում (M&A transactions),
  • Ընկերությունների միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման, արժեթղթերի հետ գործարքների կնքման համար փաստաթղթերի ամբողջական փաթեթի նախապատրաստում (օրինակ՝ արժեթղթերի առուվաճառք, բաժնետոմսերի գրավ և այլ գործարքներ),
  • Բոլոր տեսակի կորպորատիվ փաստաթղթերի նախապատրաստում (հիմնադիր փաստաթղթեր, կանոնադրություններ, բաժնետիրական համաձայնագրեր և այլն);
  • Համալիր իրավաբանական փորձաքննություն (DD) կորպորատիվ հարցերով, իրավաբանական խորհրդատվություն ընկերությունների ամենօրյա գործունեության և օրենքին համապատասխանության վերաբերյալ,
  • Կորպորատիվ հարցերով իրավական կարծիքների և հուշագրերի նախապատրաստում, հաճախորդների անունից բանակցություններ և առևտրային գործարքների քննարկում,
  • Ներքին կանոնակարգերի և այլ փաստաթղթերի կազմում,
  • Միջոցների ձեռնարկում` արժեթղթերի շուկայի կանոններին հաճախորդի համապատասխանությունը ապահովելու համար,
  • Բաժնետոմսերի և պարտատոմսերի /stocks/ նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանություն,
  • Բաժնետերերի ժողովների, տնօրենների խորհրդի նիստերի կազմակերպում, նիստերի արձանագրությունների և փաստաթղթերի նախապատրաստում, կորպորատիվ քարտուղարի գործառույթների կատարում։

 

Ձեռնարկությունների վերակազմակերպման ձևերը՝

Միաձուլում - իրավաբանական անձանց ձևափոխության ամենատարածված ձևերից է և ներկայացնում է բոլորովին նոր տնտեսվարող սուբյեկտի ստեղծումը, որը ստանձնում է բոլոր գույքային և ոչ գույքային իրավունքներն ու պարտականությունները։

Բաժանում - միաձուլման հակառակ ընթացակարգն է և իրենից ներկայացնում է նոր իրավաբանական անձանց կազմակերպում՝ ի սկզբանե գործող բիզնեսի գործունեության դադարեցման հիման վրա

Առանձնացում - իրենից ներկայացնում է բաժանման նման ընթացակարգ, բացառությամբ մեկ պայմանի՝ սկզբնական ընկերությունը շարունակում է գոյություն ունենալ որպես իրավաբանական անձ և իրականացնել ֆինանսատնտեսական գործունեություն:

Միացում - կորպորատիվ վերափոխումների այն տեսակներից է, երբ մեկ կամ մի քանի տնտեսվարող սուբյեկտներ միավորվում են արդեն գործող իրավաբանական անձի շուրջ և իրենց բոլոր իրավունքներն ու պարտականությունները փոխանցում վերջինիս:

Վերակազմավորում - իրավաբանական անձի իրավաբանորեն սահմանված վերափոխումն է այլ կազմակերպաիրավական ձևով ձեռնարկության։

Business Law Group ընկերության մասնագետները կօգնեն ձեզ ընտրել ձեր ընկերության համար վերակազմակերպման ամենահարմար ձևը, խոսափելով՝ բացասական հետևանքներից, հնարավոր տույժերից, վերահսկող մարմինների կողմից այլ ֆինանսական պահանջներից և այլն։