Ընկերություն
BUSINESS LAW GROUP
Իրավաբանական ընկերություն
«Բիզնես Լո Գրուփ»-ը 2011 թվականին հիմնադրված իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացված է հանքարդյունաբերության, կորպորատիվ, հարկային, մաքսային, բանկային, գործարքների և կորպորատիվ ֆինանսների, հեռահաղորդակցության, ինչպես նաև մտավոր սեփականության, աշխատանքային, մրցակցային, առևտրային, քաղաքացիական, քրեական և արբիտրաժային իրավունքի, համալիր իրավական փորձաքննության (Compliance & Due Diligence) ոլորտներում։
Ընկերության հաճախորդներն ինչպես Հայաստանի Հանրապետությունում առաջատար ընկերություններ են, այնպես էլ սկսնակ ձեռնարկատերեր, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում, ներառյալ՝ հանքարդյունաբերությունը, բանկային գործը, էլեկտրոնային առևտուրը, զվարճանքները, տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը և այլն:
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ / ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Մենք, որպես թիմ, մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներում՝
- առաջնորդվում ենք այնպիսի նորարարական, հեռանկարային իրավական լուծումներ առաջարկելու սկզբունքով, որոնք երկարաժամկետ ազդեցություն կունենան հաճախորդի բիզնեսի զարգացման վրա,
- փնտրում և բացահայտում ենք նոր ուղիներ՝ մեր հաճախորդների խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ։