Աշխատանքային իրավունք
Աշխատանքային իրավունքը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը։ Դա ամրագրած է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և ներպետական օրենդրությամբ, այնպես էլ միջազգային տարբեր իրավական ակտերով և օրենքներով։
Աշխատանքային հարաբերությունների մեջ երբեմն կարող են առաջանալ կոնֆլիկտային իրավիճակներ: Նման դեպքերում թե՛ աշխատակցը, թե՛ գործատուն կարող են ունենալ իրավունքների պաշտպանության կարիք:
Տարատեսակ վեճերից և խնդիրներից խուսափելու համար կարևոր է հարցերից է աշխատանքային պայմանագրի ճիշտ կազմումը գործատուի և գործառուի միջև։
Երբեմն աշխատանքային վեճերի լուծումը հասնում է դատարան միայն այն պատճառով, քանի որ կողմերը չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրավիճակի խաղաղ կարգավորման համար:
Հաճախակի վեճերի թեմաներ կարող են լինել աշխատավարձի կրճատումը, աշխատանքային պայմանագրի վաղաժամկետ լուծումը, աշխատանքից հեռացնելը, աշխատանքային պարտականությունների ավելացումը, գործադուլը և այլ հարցերի շուրջ:
Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար դիմեք մեզ և մեր մասնագետները կօգնեն ձեզ տարատեսակ հարցերում, օրինակ՝
- Աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերի նախապատրաստում,
- Աշխատանքի ընդունման հրամանների օրինակելի ձևերի նախապատրաստում,
- Գործատուի ներքին կանոնակարգերի և այլ ներքին իրավական ակտերի նախագծերի նախապատրաստում,
- Աշխատանքային հարաբերություններին առնչվող իրավական հարցերի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում (ներառյալ, բայց չսահմանափակվելով աշխատանքային հարաբերությունների դադարեցման, աշխատանքային վեճերի լուծման արդյունավետ եղանակների հարցերով և այլն),
- Գործատուի իրավունքների և օրինական շահերի արտադատական և դատական պաշտպանություն։