Ծառայություններ

Business Law Group ընկերությունը կօգնի ձեզ քաղաքացիական իրավունքի տարատեսակ հարցերով։ Դիմելով մեզ կստանաք խնդիրների համալիր լուծում։ 

Մենք կարող ենք օգնել ձեզ՝ 

  • Քաղաքացիաիրավական պայմանագրերի նախապատրաստման և կազմման հարցերում, որոնց մեջ կարող են ներառվել առքուվաճառք, մատակարարում, փոխանակում, նվիրատվություն, վարձակալություն, աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում, գրավ, հիփոթեք, տրանսպորտային առաքում, սերվիտուտ, փոխառություն, շինությունների օգտագործում և այլն։
  • Նախատեսվող գործարքի փաստաթղթերի ստուգման, վերանայման կամ ուսումնասիրության հարցերում, կատարել ռիսկերի գնահատում, աջակցել բանկային և այլ վարկային կազմակերպությունների հետ առնչվող իրավական հարցերով, ինչպես նաև ներկայացնում ենք կնքվող պայմանագրում ներառված պարտավորեցնող պահանջները։
  • Արդեն իսկ ստորագրված փաստաթղթերի վերլուծության հարցերով՝ այդպիսի գործարքների իրավական անվտանգությունը հաստատելու նպատակով։
  • Վնասների փոխհատուցման հարցերի լուծման մեջ։ օգնենք ինչպես նյութական այնպես էլ ոչ նյութական վնասների փոխհատուցման հարցերով։ 
  • Մտավոր սեփականության հարցերով, այդ թվում՝ 
    • Մտավոր սեփականության, լիցենզային և ստեղծագործության ստեղծման պայմանագրերի կազմում
    • Մտավոր սեփականության և կից այլ իրավունքների օբյեկտների վերաբերյալ վեճերի լուծմում
    • Մարտավարությունների մշակում և բանակցությունների վարում
    • Խախտված իրավունքների վերականգնում
    • Մտավոր սեփականության և կից այլ իրավունքերի պաշտպանություն՝ դատական կարգով։
    • Այլ խնդիրներ կապված մտավոր սեփականության հետ
  • Սնանկության հետ կապված հարցերով՝
    • Հարկադիր սնանկություն
    • Կամավոր սնանկություն
    • Սնանկության վարույթներով պարտապանների և պարտատերերի իրավունքների պաշտպանություն
    • Այլ կից խնդիրներ կապված սնանկության հետ
  • Նոտարական գործողությունների կազմակերպման աջակցության հարցերով,
  • Քաղաքացիաիրավական ոլորտի ցանկացած այլ հարցերով, դրանց վերաբերյալ ցուցաբերել իրավական աջակցություն։