Ֆինանսական, հարկային և մաքսային հարցեր
Ծառայություններ
Այս ոլորտում մեր թիմի իրավաբաններին աջակցում են պրոֆեսիոնալ ֆինանսիստներ, հարկային, մաքսային ոլորտների նեղ մասնագետներ, ինչի արդյունքում Հաճախորդի խնդիրներն ուսումնասիրվում, վերլուծվում են ոչ միայն զուտ իրավական, այլև նշված նեղ մասնագիտական տեսանկյուններից։
Business Law ընկերությունը պատրաստ է՝
- Աջակցել կորպորատիվ ֆինանսավորման գործիքների (ներառյալ՝ սինդիկացված վարկերի, սթրիմինգային գործիքների) բոլոր տեսակի գործարքների փաստաթղթերի կազմման, կառուցման և նախապատրաստման խնդիրներով,
- Օգնել հարկային և մաքսային խնդիրներով։
Ներառյալ՝- օրենսդրության իրավական հետազոտում,
- իրավաբանական խորհրդատվություն և իրավական կարծիքի տրամադրում,
- hարկային և մաքսային մարմինների որոշումների, գործողությունների և անգործության, այդ թվում՝ վերջիններիս կողմից կայացված տուգանքների, տույժերի վարչական ակտերի բողոքարկում, վիճարկում վարչական և դատական կարգով։
- մաքսային ձևակերպումներ
- Ապահովվել ներկայացուցչություն մաքսային և հարկային մարմինների հետ հարաբերություններում,
- Աջակցել մաքսային և հարկային մարմինների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման հարցերով, այդ թվում վարչական և դատական վարույթներում տուգանքների և տույժերի վերաբերյալ վարչական ակտերի բողոքարկմանը։
Մենք պատրաստ ենք օգնել և լուծել ձեր խնդիրները։ Մեր ընկերությանը վստահում են ՀՀ-ի ինչպես առաջատար ընկերությունները, այնպես էլ սկսնակ ձեռնարկատերերը՝ անկախ աշխատանքային ոլորտից։
Մեր ընկերությունը առաջնորդվում է այնպիսի նորարարական, հեռանկարային իրավական լուծումներ առաջարկելու սկզբունքով, որոնք երկարաժամկետ ազդեցություն կունենան հաճախորդի բիզնեսի զարգացման վրա։