Միջազգային գործարքներն ու անդրսահմանային վեճերը բարձրացնում են իրավասության, կիրառելի օրենսդրության և միջազգային պայմանագրերի մեկնաբանման հետ կապված բարդ հարցեր: Մենք կուտակել ենք նշանակալից փորձ և մասնագիտական գիտելիքներ նմանատիպ վեճերի ոլորտում: Բացի այդ, մենք հատուկ հմտություններ ունենք մեր հաճախորդների համար միջազգային դատական ակտերի կամ արբիտրաժային որոշումների հարկադիր կատարման ուղղությամբ վճիռներ ստանալու հարցում:
Մակ-վեճային (բազմաիրավասության) դատավարական աջակցություն
Մենք ունենք հարուստ փորձ Հայաստանում միջազգային դատական ակտերի և արբիտրաժային որոշումների ճանաչման ու կատարման ապահովման, բազմաիրավասության դատավարությունների համար դատավարական փաստաթղթերի հանձնման գործընթացի (օրինակ՝ «Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի կոնվենցիայի համաձայն) խորհրդատվության և աջակցության, հայկական իրավունքի վերաբերյալ փորձագիտական կարծիքի տրամադրման, ինչպես նաև Հայաստանում գտնվող ակտիվների նկատմամբ հայցի ապահովման միջոցներ (ժամանակավոր արգելանքներ) կիրառելու հաջողված հարցերում: