1. Կիրառելի օրենքների և կանոնակարգերի պահպանում
Անձնական տվյալների մշակման ժամանակ Legal Business Law Group ՍՊԸ-ն («Business Law Group» կամ «BLG») գործում է Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին և այլ կիրառելի օրենքներին ու իրավական ակտերին համապատասխան:
2. Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում
BLG-ն կարող է հավաքագրել և օգտագործել հետևյալ տեսակի անձնական տվյալները՝ սույն քաղաքականությամբ սահմանված նպատակների համար.
- անուն, հասցե, սեռ, ծննդյան ամսաթիվ, ընկերության կամ կազմակերպության անվանում, պաշտոն, հեռախոսահամար և էլեկտրոնային փոստի հասցե, ինչպես նաև
- ցանկացած այլ անձնական տվյալ, որն անհրաժեշտ է Business Law Group-ի կողմից իրավական ծառայությունների մատուցման համար:
3. Անձնական տվյալների օգտագործման նպատակը
BLG-ն օգտագործելու է հավաքագրված անձնական տվյալները հետևյալ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ շրջանակներում (և չի օգտագործի դրանք որևէ այլ նպատակով): BLG-ն անձնական տվյալները չի օգտագործի այնպիսի եղանակով, որը կարող է խրախուսել կամ հանգեցնել անօրինական կամ անարդար գործողությունների.
- BLG-ի իրավական ծառայությունների մատուցում,
- BLG-ի իրավական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- պատասխաններ տարբեր հարցումներին,
- վերը նշված նպատակներից բխող ցանկացած այլ նպատակ, և
- իրավաբանական գրասենյակի գործունեության պատշաճ և սահուն իրականացման համար անհրաժեշտ ցանկացած այլ նպատակ:
4. Անձնական տվյալների անվտանգ կառավարման միջոցառումներ
BLG-ն ձգտում է պահպանել ճշգրիտ և արդիական անձնական տվյալներ: Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ներքին կանոնակարգերը սահմանվել են անձնական տվյալների արտահոսքը, կորուստը կամ վնասումը կանխելու նպատակով: Բացի այդ, նման կանոնակարգերի պարբերական վերանայման և փոփոխման միջոցով ստեղծվել է համապատասխան համակարգ և իրականացվել են հետևյալ միջոցառումները.
- Մշակվել են անձնական տվյալների կառավարման հիմնական քաղաքականություններն ու ներքին կանոնակարգերը, որոնք ենթակա են պահպանման՝ անձնական տվյալների պատշաճ մշակումն ապահովելու համար:
- Նշանակվել է անձնական տվյալների մշակման պատասխանատու և ստեղծվել է նրա հետ հաղորդակցվելու և հաշվետվություններ ներկայացնելու համակարգ՝ անձնական տվյալների մշակման կանոնակարգերի խախտման փաստի կամ նշույլների ի հայտ գալու դեպքում:
- Ապահովվել է, որ BLG-ի անդամները կրեն գաղտնիության պարտավորություններ և մանրամասնորեն տեղեկացված լինեն տեղեկատվական անվտանգության միջոցառումների մասին:
- Պատշաճ կերպով կառավարվում է այն տարածքը, որտեղ մշակվում են անձնական տվյալները, և իրականացվում են միջոցառումներ տվյալների գողությունը կանխելու համար:
- Ներդրվել է համակարգ՝ դրսից չլիազորված մուտքը կանխելու և չլիազորված ծրագրային ապահովումից պաշտպանվելու համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում սահմանվել են մուտքի թույլտվություններ:
- Այլ երկրներում անձնական տվյալների կառավարման նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ տեղեկատվական անվտանգության միջոցառումներ՝ հիմնված տվյալ երկրի կամ տարածաշրջանի անձնական տվյալների պաշտպանության համակարգերի մեր ըմբռնման վրա:
5. Անձնական տվյալների տրամադրում երրորդ անձանց
Երբ BLG-ն անձնական տվյալներ է տրամադրում երրորդ անձին, BLG-ն ձեռնարկում է համապատասխան օրենքներով և կանոնակարգերով պահանջվող անհրաժեշտ միջոցառումներ, ինչպիսին է համաձայնության ստացումը: Այնուամենայնիվ, բացառությամբ հետևյալ իրավիճակների, BLG-ն անձնական տվյալները չի տրամադրի երրորդ անձանց.
- երբ ստացվել է շահագրգիռ անձի նախնական համաձայնությունը,
- եթե դա պահանջվում է համապատասխան օրենքներով կամ կանոնակարգերով,
- եթե նման տեղեկատվության տրամադրությունն այլ կերպ թույլատրվում է ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով:
6. Անձնական տվյալների համատեղ օգտագործում
BLG-ն կարող է միմյանց հետ համատեղ օգտագործել ստորև նշված նպատակներով հավաքագրված անձնական տվյալները («Համատեղ օգտագործում»), ինչը կարող է ներառել անձնական տվյալների փոխանցում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող իրավասություններ: Անձնական տվյալների համատեղ օգտագործման վերաբերյալ մանրամասները սահմանված են ստորև.
Համատեղ օգտագործման ենթակա անձնական տվյալների տեսակները՝ Անուն, հասցե, սեռ, ծննդյան ամսաթիվ, ընկերության կամ կազմակերպության անվանում, պաշտոն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և ցանկացած այլ կոնտակտային տվյալ, ինչպես նաև համապատասխան կողմերի մոտ առկա անձնական տվյալների այլ տարրեր, որոնք անհրաժեշտ են հետևյալ նպատակներին հասնելու համար.
- Համատեղ օգտագործմանը մասնակցող անձինք՝
- BLG-ի անդամներ
Համատեղ օգտագործման նպատակը՝
- BLG-ի իրավական ծառայությունների մատուցում,
- BLG-ի իրավական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
- պատասխաններ տարբեր հարցումներին,
- վերը նշված նպատակներից բխող ցանկացած այլ նպատակ, և
- իրավաբանական գրասենյակի գործունեության պատշաճ և սահուն իրականացման համար անհրաժեշտ ցանկացած այլ նպատակ:
Համատեղ օգտագործման ենթակա անձնական տվյալների կառավարման համար պատասխանատու անձի և նրա ներկայացուցչի անունն ու հասցեն՝ Legal Business Law Group ՍՊԸ՝ որպես լիընկերություն (general partnership): ՀՀ, ք. Երևան, Ադոնցի փող., 4/3 շենք, բն. 162 Անահիտ Եսայան, ներկայացուցիչ
7. Անձնական տվյալների հետ կապված հարցումներ բացահայտման, ուղղման կամ նմանատիպ այլ գործողությունների վերաբերյալ
Business Law Group-ը, ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան, ընդունում է BLG-ի տիրապետության տակ գտնվող անձնական տվյալների վերաբերյալ դրանցով նույնականացվող անձանցից ստացվող հարցումներ՝ տվյալների բացահայտման, ուղղման կամ նմանատիպ այլ գործողությունների համար: Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք ձեր հարցումն ուղարկել ստորև նշված կոնտակտային տվյալներով։
BLG-ն կարող է մերժել ձեր հարցումը, եթե այն չի բավարարում ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ եթե առկա է ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին կամ այլ համապատասխան օրենքներին և կանոնակարգերին համապատասխան տվյալների բացահայտումը մերժելու հիմք:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ BLG-ն կարող է պահանջել վճարել անձնական տվյալների օգտագործման նպատակի մասին ծանուցման և/կամ դրանց բացահայտման համար սահմանված վճարները:
8. Հարցումներ անձնական տվյալների մշակման վերաբերյալ
Business Law Group-ն ընդունում է անձնական տվյալների մշակման վերաբերյալ հարցումները պատվիրված նամակի միջոցով կամ իր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:
9. Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
Անձնական տվյալների անվտանգ կառավարումը պատշաճ կերպով իրականացնելու նպատակով Business Law Group-ը պարբերաբար կվերանայի և կփոփոխի սույն Գաղտնիության քաղաքականությունը: Էական փոփոխությունների դեպքում BLG-ն այդ մասին տեղեկատվությունը կտրամադրի հեշտ հասկանալի եղանակով, օրինակ՝ այն իր կայքում հրապարակելու միջոցով:
10. Քուքիների (Cookies) օգտագործումը
Business Law Group-ը մուտքի վայրի, IP հասցեի և զննարկչի (browser) տեսակի մասին որոշակի տեղեկություններ է հավաքագրում, երբ դուք օգտագործում եք BLG-ի կայքը:
Քուքիների և դրանց հավաքագրած տեղեկությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ մեր [Քուքիների քաղաքականությանը]։
Եվրոպական երկրների, ներառյալ Մեծ Բրիտանիայի, տվյալների սուբյեկտների անձնական տվյալների մշակման համար խնդրում ենք սույն Գաղտնիության քաղաքականության հետ միասին ծանոթանալ նաև Եվրոպական երկրների տվյալների սուբյեկտների գաղտնիության քաղաքականությանը։