Խարդախության կանխարգելում

ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՇԵՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱՀՏՈՒՂՂՈՒՄ (SCAM AND FRAUD ALERT)

1. Ընդհանուր նախազգուշացում
Խնդրում ենք զգոնություն ցուցաբերել, երբ ստանում եք կասկածելի հեռախոսազանգեր, էլեկտրոնային նամակներ կամ սոցիալական ցանցերի հաղորդագրություններ, որոնք կարծես թե ուղարկվել են մեր գրասենյակի, դրա փաստաբանների կամ աշխատակազմի կողմից:

Մենք տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ անհատներ իրենց ձևացնում են որպես մեր ֆիրմայի ներկայացուցիչներ՝ զանգերի, էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի հրապարակումների և գովազդների միջոցով: Նման հաղորդակցություններին արձագանքելը կարող է ձեզ ենթարկել ռիսկերի, այդ թվում՝ դրամական խարդախության (wire fraud), անձնական տվյալների չլիազորված բացահայտման կամ վնասաբեր ծրագրերով (malware) վարակման: Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք կապվում անհատների հետ առանց նախնական հարցման (unsolicited):

2. Խարդախ դոմեյններ և հաղորդակցություններ
Մեզ տեղեկացրել են, որ չլիազորված անձանց կողմից գրանցվել են մեր պաշտոնական դոմեյնին նմանվող դոմեյնային անուններ: Նման դոմեյնները կարող են օգտագործվել խարդախ գործունեություն իրականացնելու համար:

Մեր պաշտոնական կայքն է՝ https://blg-firm.law/

BLG-ի կողմից ուղարկվող պաշտոնական էլ. նամակներն ուղարկվում են բացառապես հետևյալ դոմեյնից՝ https://blg-firm.law/

Մեր կայքի հարցումների ձևի միջոցով գեներացված էլ. նամակներն ուղարկվում են հետևյալ հասցեից՝ info@businesslaw.am

3. Վճարման և բանկային տվյալներ
Մեր պաշտոնական բանկային հաշվի մանրամասները տրամադրվում են բացառապես թղթային կամ PDF ձևաչափով թողարկված պաշտոնական հաշիվ-ապրանքագրերում:

Դուք պետք է կասկածով մոտենաք ցանկացած հաղորդակցության, որը՝

  • բանկային հաշվի տվյալներ է տրամադրում անմիջապես էլեկտրոնային նամակի տեքստում, կամ
  • էլեկտրոնային նամակի միջոցով տեղեկացնում է մեր բանկային հաշվի տվյալների փոփոխության մասին:

4. Կասկածելի գործունեության մասին հաղորդում
Եթե դուք ստանում եք որևէ հաղորդակցություն մեր գրասենյակը, փաստաբաններին կամ աշխատակազմը ներկայացնող անհայտ անձից, խնդրում ենք հայտնել այդ մասին մեզ հետևյալ հասցեով՝ info@businesslaw.am

Ձեր զգոնությունն օգնում է մեզ կանխել խարդախությունը և պաշտպանել մեր հաճախորդներին:

Share