Օգտագործման պայմաններ

Այս Օգտագործման պայմանները կարգավորում են Legal Business Law Group ՍՊԸ-ի («Business Law Group» կամ «BLG») կողմից շահագործվող Կայքի մուտքը և օգտագործումը:

1. Պայմանների ընդունումը
1.1. Անձինք, ովքեր մուտք են գործում և օգտագործում են Կայքը («Օգտատեր» կամ «Օգտատերեր»), համարվում են սույն Օգտագործման պայմաններն ընդունած:

2. Բովանդակության տեղեկատվական բնույթը
2.1. Սույն Կայքում առկա նյութերը տրամադրվում են բացառապես ընդհանուր տեղեկատվական նպատակներով և նախատեսված են ուղեցույցի համար: 2.2. Նման նյութերը չեն հանդիսանում իրավական խորհրդատվություն:

3. Ճշգրտություն և թարմացումներ
3.1. BLG-ն որևէ հայտարարություն կամ երաշխիք չի տալիս սույն Կայքում հրապարակված տեղեկատվության ճշգրտության կամ ամբողջականության վերաբերյալ: 3.2. Բովանդակությունը կարող է փոփոխվել կամ հեռացվել ցանկացած պահի՝ առանց նախնական ծանուցման:

4. Կայքի հասանելիությունը
4.1. BLG-ն չի երաշխավորում, որ Կայքը կգործի առանց ընդհատումների, ուշացումների, տեխնիկական խնդիրների, անճշտությունների կամ վնասակար բաղադրիչների, ինչպիսին են վիրուսները:

5. Պատասխանատվության սահմանափակում
5.1. BLG-ն, նրա փաստաբանները, մասնագետները և աշխատակիցները պատասխանատվություն չեն կրում Կայքից, դրա բովանդակությունից կամ նման բովանդակության օգտագործումից, վերարտադրությունից կամ ցուցադրումից բխող կամ դրանց հետ կապված որևէ ուղղակի, անուղղակի, հատուկ, տուգանային, պատահական կամ այլ վնասների համար:

6. Բովանդակության թույլատրված օգտագործումը
6.1. Օգտատերերը կարող են ներբեռնել, տպել կամ տարածել Կայքի բովանդակությունը միայն անձնական, ոչ առևտրային նպատակներով: 6.2. Անհրաժեշտ է պահպանել հեղինակային իրավունքի, ապրանքային նշանի և սեփականության իրավունքի վերաբերյալ բոլոր ծանուցումները:

7. Մտավոր սեփականության իրավունքներ
7.1. Սույն Կայքի ամբողջ բովանդակությունը պաշտպանված է մտավոր սեփականության վերաբերյալ կիրառելի օրենսդրությամբ: 7.2. Չլիազորված կամ ոչ պատշաճ օգտագործումը կարող է դիտվել որպես կիրառելի օրենքների խախտում:

8. Երրորդ անձանց հղումներ
8.1. Երրորդ անձանց կայքերին հղումները տրամադրվում են միայն հարմարավետության նպատակով: 8.2. BLG-ն որևէ պատասխանատվություն չի կրում նման արտաքին կայքերի համար:

9. Փոփոխություններ
9.1. BLG-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: 9.2. Շարունակական օգտագործումը նշանակում է վերանայված Պայմանների ընդունում:

10. Կիրառելի օրենսդրություն և իրավասություն
10.1. Սույն Պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: 10.2. Սույն Պայմաններից բխող կամ դրանց հետ կապված ցանկացած վեճթ ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ իրավասությանը:

11. Հավելվածներ (Plug-ins)
11.1. Կայքը կարող է պահանջել որոշակի հավելվածներ (plug-ins): Օգտատերերը պատասխանատու են դրանց տեղադրման համար:

Share