Անկախ տեղական կամ միջազգային լինելուց՝ որոշակի մասշտաբը գերազանցող շինարարական և ենթակառուցվածքային նախագծերն իրականացվում են բազմաթիվ կողմերի ներգրավմամբ: Բացի այդ, նման նախագծերի կողմերը պետք է արձագանքեն բնական երևույթներին և տեղանքի պայմանների այնպիսի փոփոխություններին, որոնք դժվար է նախօրոք կանխատեսել:
Արդյունքում, կողմերի միջև, ինչպես նաև երրորդ անձանց հետ տարբեր վեճերի ծագումը հազվադեպ չէ: Նման վեճերի լուծումը հաճախ պահանջում է մասնագիտական և տեխնիկական փորձագիտական գիտելիքների օգտագործում ու ըմբռնում, ինչպես նաև համապատասխան պայմանագրի և այլ փաստաթղթերի իրավական վերլուծություն:
BLG-ն ապացուցված հաջողված փորձառություն ունի նմանատիպ վեճերի լուծման գործում՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակով: Հիմնվելով այս փորձի վրա՝ BLG-ն նաև ռազմավարական խորհրդատվություն է տրամադրում հաճախորդներին՝ ապագա վեճերի ծագումը կանխելու նպատակով: