Քաղաքացիական և առևտրային վեճեր

Քաղաքացիական և առևտրային վեճեր

Business Law Group-ը մեծ փորձ ունի առևտրային դատական վեճերի ոլորտում։ BLG-ի կողմից վարվող գործերի տիպիկ օրինակներից են՝ ընկերությունների միջև գործարքների հետ կապված վեճերը, վարկերի վերադարձման պահանջները, վարկային պատմությանը կամ համբավին հասցված վնասի դիմաց ժամանակավոր արգելանքի (ապահովման միջոցի) կիրառման միջնորդությունները, ինչպես նաև կորպորացիաների կամ դրանց աշխատակիցների ոչ իրավաչափ գործողություններից բխող վեճերը:
 

Առևտրային վեճերի վաղ փուլում արագ լուծում ապահովելու և հաճախորդների իրավունքները պատշաճ կերպով պաշտպանելու համար չափազանց կարևոր է արդյունավետորեն կիրառել ժամանակավոր արգելանքի միջոցներ, ինչպիսիք են հայցի ապահովումը կամ նախնական արգելանքը։ Նման պայմաններում օպերատիվ գործողություններն անհրաժեշտ են ոչ միայն նման պահանջ ներկայացնող կողմի, այլև այն անձանց համար, որոնց դեմ ուղղված են այդ միջնորդությունները։
 

BLG-ն մասնագիտացված է նման վարույթների արագ և արդյունավետ լուծման, ինչպես նաև մեր հաճախորդների համար լավագույն արդյունքների ձեռքբերման գործում: BLG-ն նաև հաջողված և ապացուցված փորձառություն ունի հարկադիր կատարման վարույթների իրականացման հարցում: