Միջազգային առևտուր

Միջազգային առևտուր

BLG-ն ունի միջազգային առևտրի պաշտպանության միջոցների վերաբերյալ անհատականացված խորհրդատվություն տրամադրելու երկարամյա և հիանալի փորձ՝ ինչպես միջազգային ընկերությունների, այնպես էլ Հայաստանում գործող հաճախորդների համար:
 

Մենք կանոնավոր կերպով ներկայացնում ենք միջազգային ընկերությունների շահերը Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված հակադեմփինգային և փոխհատուցման տուրքերի հետ կապված քննությունների շրջանակում:
 

Մենք նաև ներկայացնում ենք Հայաստանում գործող հաճախորդների շահերը օտարերկրյա կառավարությունների կողմից նախաձեռնված նմանատիպ քննությունների առնչությամբ: Վերջին տարիներին խոշոր առևտրային իրավաբանական ընկերությունների հետ BLG-ի սերտ համագործակցությունը հնարավորություն է տվել մեզ խորհրդատվություն տրամադրել միջազգային հաճախորդներին այն մասին, թե ինչպես առավել արդյունավետ կերպով վարվել Հայաստանին առնչվող քննությունների ժամանակ: