Business Law Group-ը (BLG) իրականացնում է բանկային և ֆինանսական գործարքների լայն տեսականի՝ ավանդական բանկային գործառնություններից մինչև բարդ ֆինանսավորման կառույցներ՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրանցից դուրս գործող մասնավոր և հանրային հատվածի բանկային հաճախորդների շահերից ելնելով:
Մենք խորհրդատվություն ենք տրամադրում կորպորատիվ և սինդիկացված վարկերի, ապահովված գործարքների, ակտիվների վրա հիմնված ֆինանսավորման, ֆակտորինգի, կառուցվածքային ֆինանսավորման, նախագծային ֆինանսավորման, անշարժ գույքի ֆինանսավորման, ձեռքբերման ֆինանսավորման և այլ ֆինանսական գործարքների, ինչպես նաև հետգնման (repo) և արժեթղթերի փոխառության գործարքների վերաբերյալ: Հիմնվելով ֆինանսական գործարքների լայն շրջանակում մեր մեծ փորձի վրա՝ մենք ակտիվորեն ներկայացնում ենք մեր հաճախորդների շահերը ֆինանսավորման ողջ ցիկլի բոլոր փուլերում՝ սկսած կառուցվածքավորումից, համապատասխան իրավական և կարգավորող հարցերի մանրակրկիտ ուսումնասիրությունից մինչև փաստաթղթավորում, բանակցություններ և գործարքի ավարտ (closing):
Բացի այդ, մենք խորհրդատվություն ենք տրամադրում մեր տեղական և արտասահմանյան բանկային հաճախորդներին ֆինանսական կարգավորումների, ինչպես նաև նրանց առօրյա գործունեության, նոր բիզնեսի ընդլայնման և վերակազմակերպման հետ կապված տարբեր բիզնես օրենքների ու կանոնակարգերի վերաբերյալ: Մենք նաև խորհրդատվություն ենք տրամադրում ֆինանսական հաշվարկային համակարգերին, արտարժութային համակարգերին, տարբեր իրավասությունների օրենքների կիրառմանը (մասնավոր միջազգային իրավունք), անդրսահմանային գործարքներին և ընկերությունների գլոբալ խմբի ներսում փոխկապակցված ֆինանսավորման գործարքներին առնչվող իրավական տարբեր հարցերի շուրջ: