Ավագ իրավաբան | Հայաստան
Մասնագիտացման հիմնական ոլորտներ
Կորպորատիվ իրավունք, Ֆինանսներ և ֆինանսական հաստատություններ, Պետական քննություններ և ճգնաժամային կառավարում, Աշխատանքային և զբաղվածության իրավունք, Անշարժ գույք, Միջազգային առևտուր
Իրավաբան՝ ավելի քան 10 տարվա փորձով կորպորատիվ և մասնավոր հաճախորդներին կորպորատիվ և ֆինանսական հարցերի, պետական քննությունների, աշխատանքային և զբաղվածության խնդիրների, անշարժ գույքի գործարքների և միջազգային առևտրի ոլորտներում խորհրդատվություն տրամադրելու գործում: Ունի բարդ կարգավորող և առևտրային հարցերի կարգավորման, իրավական ռիսկերի կառավարման, ինչպես նաև տեղական և միջազգային հաճախորդների կարիքներին հարմարեցված գործնական իրավական լուծումներ տրամադրելու հարուստ փորձ:
Մասնագիտացած է հատկապես անդրսահմանային տեղաշարժի (մոբիլության) հարցերում՝ ռազմավարական իրավական խորհրդատվություն տրամադրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիության, կացության կարգավիճակի և աշխատանքային թույլտվությունների ձեռքբերման վերաբերյալ, ինչպես նաև վերահսկելով բարձրարժեք անշարժ գույքի գործարքները և սեփականության իրավունքի փոխանցման գործընթացները՝ իրավական պատշաճ ուսումնասիրությունից (due diligence) մինչև անվտանգ ու արդյունավետ ավարտ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Հայ-Ամերիկյան համալսարան — Իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցությամբ)
Երևանի պետական համալսարան — Իրավագիտության բակալավրի աստիճան (գերազանցությամբ)
ԼԵԶՈՒՆԵՐ
Հայերեն | Անգլերեն | Ռուսերեն