BLG-ը փորձագիտական բարձր մակարդակով ներկայացրել է մեր կորպորատիվ հաճախորդների շահերը սպառողների կողմից նրանց դեմ հարուցված տարբեր վեճերում, որոնք բխում են սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի պահանջներից:
BLG-ն չափազանց հմուտ է բազմաթիվ սպառողների կողմից ներկայացված պահանջների կառավարման հարցում, որոնք ծագում են նրանց մատուցված ծառայությունների հետ կապված՝ ի թիվս այլնի, արտադրանքի պատասխանատվությունից, ֆինանսական գործիքների վաճառքից բխող պատասխանատվությունից, ընդհանուր վնասաբեր (տորթիոզ) գործողություններից և պայմանագրային պատասխանատվությունից բխող պահանջներից: Այս գործերի համար, երբ հսկայական թվով սպառողների կողմից պարբերաբար ներկայացվում են էապես նմանատիպ պահանջներ, BLG-ն տրամադրում է վեճերի լուծման համապարփակ աջակցություն, որը հնարավորություն է տալիս ամբողջական կերպով կառավարել հաճախորդների հնարավոր ռիսկերը, ներառյալ հեղինակային ռիսկերը: