Business Law Group-ն ունի միջազգային ընկերություններին Հայաստանում իրենց բիզնես նախաձեռնությունների հարցում ներկայացնելու և խորհրդատվություն տրամադրելու երկար տարիների փորձ, այդ թվում՝ աջակցություն մեր օտարերկրյա հաճախորդներին, ովքեր ցանկանում են հաստատել բիզնես ներկայություն Հայաստանում: Մեր խորհրդատվությունը տարածվում է նաև հետհիմնադրման ծառայությունների ամբողջ տիրույթի վրա, քանի որ մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք իրավական աջակցության լայն շրջանակ՝ Հայաստանի կորպորատիվ կարգավորող ռեժիմին համապատասխան: