Ապրանքի պատասխանատվության վեճեր

Ապրանքի պատասխանատվության վեճեր

BLG-ն հասկանում է, որ արտադրանքի հետ կապված պատահարներից բխող վեճերի դեպքում փաստերի ճշգրիտ վերլուծությունը չափազանց կարևոր է պատասխանատու կողմին պարզելու համար:
 

BLG-ն նաև գիտակցում է, որ համբավի պաշտպանությունն ու պահպանումը էական նշանակություն ունեն նման դեպքերում: Այնուամենայնիվ, երբ դա անհրաժեշտ է լինում ապրանքի պատասխանատվության վեճերը լուծելու համար, BLG-ն հմտորեն համահարթեցնում է շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ այլ առնչվող բիզնեսների (ներառյալ բաղադրիչներ արտադրողների կամ դիստրիբյուտորների) և ապահովագրական ընկերությունների շահերը՝ ի շահ մեր հաճախորդների:
 

BLG-ն մեծ փորձ ունի ապրանքի պատասխանատվության հետ կապված վեճերի ոլորտում և տրամադրում է համապարփակ խորհրդատվություն արտադրանքի պատահարների վերաբերյալ, ներառյալ՝ հետկանչերը (recalls) և արձագանքումը տուժողներին, շահագրգիռ կողմերին ու պետական մարմիններին: